Մատչելիության հղումներ

Ֆիդանն ու Լավրովը զրուցել են հեռախոսով


Այսօր կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հեռախոսային բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ մոտ կանգնած աղբյուրները։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Լավրովն ու Ֆիդանը զրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ուկրաինական բանակցությունների շուրջ վերջին օրերին ստեղծված կացությունը»։

Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին: Ուիթքոֆի և Պուտինի միջև կայացած հանդիպումը «մեծ առաջընթաց է գրանցել»Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ «շատ օգտակար և կառուցողական» զրույց է տեղի ունեցել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG