Թրամփը հայտարարել է օգոստոսի 15-ին Պուտինի հետ հանդիպելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հերքել է հրապարակումները, թե Պուտինի առաջ պայման է դրել, թե առաջիկայում նախատեսված իրենց հանդիպումը տեղի կունենա միայն, եթե դրանից առաջ Պուտինը հանդիպի Ուկրաինայի նախագահի հետ:

Օգոստոսի 8-ին լրացավ ժամկետը, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին տվել էր Ուկրաինայում հրադադարին համաձայնելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն ՌԴ-ին ուկրաինական խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկ է արել. Ուշակով