Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտնել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Սզկբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու մասին», -այսօր «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Յուրի Ուշակովը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ այժմ կողմերը ձեռնամուխ են եղել բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին։ «Համաձայնեցվել է նաև հանդիպման անցկացման վայրը, այդ մասին կհայտարարվի որոշ ժամանակ անց», - հավելել է Ուշակովը։
Օգոստոսի 6-ին Մոսկվայում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումից հետո, Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է շուտով հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։